National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2022
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների եւ, հատկապես, համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը եւ Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին:

Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ` Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում: «Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- կարծիք է հայտնել ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Խոսելով տարածաշրջանի խնդիրներից` պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է: «Վրացի գործընկերները հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է հայ օրենսդիրը:

Նիկոլոզ Սամխարաձեն հուշագրի ստորագրումը կարեւոր որոշում է համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Նշվել է, որ հուշագրի շրջանակում հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն, կիրականացվի փորձի փոխանակում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am